Բաժիններ՝

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ

2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ.-779) կալանավորված անձինք և դատապարտյալներ: Կատարվել է 133.192 (2016թ.–91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ.- 11.762) լաբորատոր, 5315 (2016թ.-5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ.-6.972) ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ.-1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը։

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. -488) դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության և բուժման:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ.-455) անձ, որոնցից 51-ը (2016թ.-99) վիրահատվել է: Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031