Բաժիններ՝

«VEON ARMENIA» ընկերության շենքի տանիքը քամուց վնասվել է

Հունվարի 12-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «VEON ARMENIA» ընկերության շենքի տանիքը քամուց վնասվել է, առկա է թիթեղների ընկնելու վտանգ։

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ վնասվել է շենքի տանիքի ամրանները. առկա է թիթեղների ընկնելու վտանգ։

Փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս