«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն իրականացվում են բնականոն հունով
«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:00-ից սկսած թռիչքներն իրականացվում են բնականոն հունով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
Նրա խոսքով` մառախուղի պատճառով ուշացած չվերթներ դեռ կան, բայց ամեն ինչ արդեն կարգավորվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին: Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին էր իրականացվել դեպի Մոսկվա եւ Վորոնեժ ուղղություններով: