
Մոսկվան «3+3» ձևաչափով աշխատանքի շուտափույթ վերսկսման հույս ունի. ՌԴ ԱԳ նախարար

Ռուսական կողմը հույս ունի, որ «3+3» ձևաչափով Հարավային Կովկասի պետությունների և նրանց երեք հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի միջև փոխգործակցությունը շուտով կվերականգնվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԳԻՄՕ-ի դասախոսների և ուսանողների առջև ելույթի ընթացքում։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում կամ Բաքվում։
«Մենք մեծ հույս ունենք, որ կվերսկսվի այն նախաձեռնության շրջանակում աշխատանքը, որը ժամանակին առաջ էին քաշել Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ «3+3» պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը։ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, և նրանց երեք մեծ հարևանները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը…
Մենք հիմա կարծում ենք, որ ժամանակն է վերսկսելու այս ձևաչափը»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Իրանը սատարում է այս գործընթացին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը եղել են պլատֆորմի նախաձեռնողները։ Այս համատեքստում Լավրովը հույս է հայտնել, որ շուտով հանդիպում կկայանա։