Բաժիններ՝

Սպիտակում բախվել են «Opel Astra»-ն ու «Opel Zafira»-ն. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:15-ի սահմաններում Երևան – Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս