Բաժիններ՝

«Ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն». Մարգարիտա Սիմոնյանը պատրաստվում է վիրահատության

45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը, որը արդեն մոտ մեկ տարի պայքարում է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի կյանքի համար, անսպասելիորեն խոստովանել է, որ երկուշաբթի իրեն ծանր վիրահատություն է սպասվում։

«Դուք, իհարկե, գիտեք, որ իմ ամուսին Տիգրան Քեոսայանը արդեն իններորդ ամիսն է կոմայի մեջ է հիվանդանոցում։ Ինչպես ասում են մեզ մոտ Ռուսաստանում՝ եկավ դժբախտությունը՝ դարպասները բացիր։ Ահա մեր տան դարպասները ոչ միայն չեն փակվում, այլ, կարծում եմ, ճակատագրի քամին ամբողջությամբ քշել է դրանք։ Այս շաբաթ ինձ մոտ հայտնաբերեցին սարսափելի, ծանր հիվանդություն։ Վաղը ինձ վիրահատություն է սպասվում։ Կարծում եմ՝ պարտավոր էի այսօր եթերում հայտնվել ու ասել ճշմարտությունը, որովհետև միշտ ավելի լավ է ինքներդ ասեք ճշմարտությունը, քան թողնեք, որ լսարանը սնվի լուրերով»,- հայտարարել է լրագրողը «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930