 
                        Արմավիրում բախվել են «ՊԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կա 9 տուժած
 
                                    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 14:36-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 9 տուժած:
Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        