Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը ողջունել է Երուսաղեմում իրականացված գործողությունը՝ կատարվածը հստակ ուղերձ անվանելով Իսրայելին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Երուսաղեմի հյուսիսում գտնվող Ռամոթ բնակավայրի մոտակայքում կրակոցներն իրականացրել են պաղեստինցի երկու մարտիկներ և ողջունել է նրանց գործողությունը։ Այս մասին հայտնում է Quds Press-ը։

ՀԱՄԱՍ-ից նշել են, որ այս գործողությունը բնական արձագանք է իսրայելական կողմի հանցագործություններին և պաղեստինցի ժողովրդի դեմ մղվող պատերազմին։ «Սա հստակ ուղերձ է այն մասին, որ Գազա քաղաքն օկուպացնելու և ոչնչացնելու, ինչպես նաև ալ-Ակսա մզկիթը պղծելու նրա ծրագրերը անպատիժ չեն մնա»,- նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ շարժումը հավելել է. «Գազայում, Արևմտյան ափին և Երուսաղեմում մեր պաղեստինցի ժողովրդի դեմ օկուպացիայի շարունակական ագրեսիան չի թուլացնի մեր ժողովրդի և նրանց դիմադրության վճռականությունը»։ 

ՀԱՄԱՍ-ից հայտարարել են, որ ՝ պաղեստինցի ժողովրդին ենթարկեցնելու կամ նրա դիմադրության կամքը կոտրելու Իսրայելի նախագծերն ու փորձերը չեն հաջողվի, ինչպես նաև չեն իրականացվի դիմադրությունը վերացնելու կամ ժողովրդին իրենց հողից ու տներից տեղահանելու պատրանքները։

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը, ինչպես նա Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը նույնպես ողջունել են Երուսաղեմում իրականացված գործողությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930