Բաժիններ՝

Երևանում քամին վնասներ է հասրցել

Ապրիլի 15-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» թաղամասի տներից մեկի մոտակայքում քամուց ծառ և էլ. սյուն է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և սահմանազատել սյունը:

Նույն օրը՝ ժամը 18:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի մետաղյա թիթեղը քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տանիքի մետաղյա թիթեղը (6 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30