«Երեխաները մնացել են տրանսպորտի մեջ, լացում են»
«Արմմոբիլ» ընկերության աշխատակցուհին Աբովյան-Կորյուն խաչմերուկում ուսանողների հետ զրույցում դժգոհեց՝ ասելով. «Այն ապրումները, այն ահը, որ ես ապրեցի… մնացել է այստեղ՝ Շրջանայինում, 13 տարեկան, իջել էր, ոչ մի ծնողի չեմ ցանկանա: Երեխեքը մնացել են տրանսպորտի մեջ ու լացում են»:
Ուսանողներից մեկը ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով, թե երեկ հայտարարություն է եղել, որ դպրոցահասակ երեխաներին կամ տանը պահեն, կամ ծնողների հետ լինեն»:
Վրդովված կինն էլ պատասխանեց, որ ծնողը ծառայության է, և չի կարող երեխայի հետ լինել. «Ներողություն պետք չի, 40 րոպե, որ իմ բալիկը ստրես է ապրել, ոչ ոք չի կարող փոխհատուցել»: