Ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր

Ապրիլի 16-ին, ժամը 02:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գուսան Շերամի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «МАЗ» մակնիշի վերամբարձ կռունկին:

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (1982 թ. ծնված Մ. Հ.) և երկու դի (1992 թ. ծնված Ա. Դ., մյուսի ինքնությունը չի հաջողվել պարզել) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Մ. Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30