Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին՝ «Պառկե՛ք, պառկե՛ք անիվների տակ»

Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի  ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:

Ուղևորները, սակայն, շարունակում էին դժգոհել՝ ասելով, որ երեխային դպրոց է ուղեկցում, ինչին նա խանգարում է: Սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց, թե երեխայի ուսումը մեկ-երկու օրով չի տուժի:

Մեկ այլ ավտոբուսի վարորդ էլ սկսեց վիճել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ասելով «կապիկություն եք անում, հելի գնա էն կողմ, անցնենք՝ գնանք, ձեր նման պարապ չենք»:

Երթուղայինների վարորդներն էլ փորձեցին առաջանալ, սակայն Ն. Փաշինյանը ցուցարարներին հորդորեց. «Պառկե՛ք, պառկե՛ք անիվների տակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս