Ցուցարարները փակել են Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները այսօր վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում մոտ 10 երիտասարդ նստել են փողոցի երթևեկելի հատվածում, որի հետևանքով դադարեցվել է «Բարեկամություն» մետրոյից դեպի Պռոշյան-Բաղրամյան տանող հատվածի երթևեկությունը: Երթուղայիններից ուղևորները իջնում են և ոտքով են շարունակում իրենց ճանապարհը:
Վարորդների շրջանում դժգոհություն է, նրանք դիմում են երիտասարդներին՝ հորդորելով բաց անել ճանապարհը:
Այժմ ոստիկանները փորձում են դուրս բերել երիտասարդներին երթևեկելի հատվածից: Երիտասարդները կոչ են անում անցորդներին միանալ իրենց: