Փաշինյանը և ակցիայի մասնակիցները ներխուժեցին Երևանի պետական բժշկական քոլեջ
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր մարդկանց հետ քայլերթով Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Կորյուն փողոց:
Հասնելով Երևանի պետական բժշկական քոլեջի մոտ՝ Փաշինյանը և ակցիայի մասնակիցները քոլեջի ուսանողներին կոչ արեցին դուրս գալ և մասնակցել իրենց ակցիային: Նրանք փորձեցին բացել քոլեջի դուռը, սակայն դուռը կողպված էր: Ակցիայի մասնակիցները ուժով բացեցին դուռը և ներխուժեցին շենք:
Այնտեղ նրանք բոլոր ուսանողներին կոչ էին անում միանալ Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետի դեմ մղվող պայքարին: Քոլեջի աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին ասում էին, որ քոլեջում անչափահասներ են սովորում, և նրանք իրավունք չունեն նման գործողություններ անել, սակայն Փաշինյանը և ակցիայի մասնակիցները բարձրացան երկրորդ հարկ, բացեցին լսարանների դռները և ուսանողներին կոչ արեցին չվախենալ և միանալ իրենց:
Երբ Փաշինշյանը և մյուսները դուրս եկան քոլեջից, Փաշինյանը հայտարարեց, որ քոլերջը պատանդ էր վերցրել ուսանողներին և նրանց թույլ չէր տալիս դուրս գալ, մասնակցել ակցիային:
Նշենք, որ որոշ ուսանողներ քոլեջից դուրս եկան և միացան ակիցիայի մասնակիցներին: 168.am-ը նրանիցի հետաքրքրքվեց՝ արդյոք դասախոսները կամ քոլեջի ղեկավարությունը դռները փակել և թույլ չի տվել դուրս գալ: Ի պատասխան ն նրանք ասացին, որ նման բան չի եղել, բայց հիմա իրենք միանում են շարժմանը: