Հանրապետٳթյան Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները:
Մայիսի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել տարբեր քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված երկու քրեական գործ:
Մայիսի 7-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդրման աշխատանքներ:
ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ուսումնասիրվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում պետական շահերի պաշտպանության ոլորտը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը փոխվեց:
Հայաստանում մինչև 500 ԿՎտ հզորությամբ 314 արևային կայան միացված է էլ. ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են, ընդհանուր հզորությունը 5.2 ՄՎտ է:
Մայիսի 6-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1972 թ. ծնված Լևոն Վ.-ին:
Մայիսի 7-ին` երեկոյան ժամերին, 8-ի գիշերն առանձին շրջաններում, մայիսի 8-ի ցերեկը, մայիսի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա:
Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվեց Արտաշավան համայնքում տեղակայված ՀՀ կառավարության կողմից իրականացվող պիլոտային ծրագրով ձեռքբերված հրթիռները և «Элия 3» հրթիռային կայանը, որը հակակարկտային կրակոցներն իրականացնում է ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման մեծ ճշգրտություն:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարյուրից ավելի զինվորական հուշահամալիրներ ու հուշարձաններ են վրականգնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 26-ամյա երիտասարդի սպանության համար:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իր գործունեության վերջին շուրջ երկու տարվա ընթացքում իրականացրել է մի շարք աշխատանքներ և արձանագրել դրական և հուսադրող ցուցանիշներ:
Գյումրիում ծեծի հետևանքով տղամարդ է մահացել։ Քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունը:
Դանակահարություն Չարբախում․ 26-ամյա երիտասարդ է սպանվել։ Ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Ավազակային հարձակում HSBC բանկում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին գրանցվել է հյուսիսային լայնության 39.810 և արևելյան երկայնության 43.170 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:
Մայիսի 6-ին՝ ժամը 18:52-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:29-ից մինչև 20:44-ը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տարածքում տեղակայված ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության գազագեներատորային հակակարկտային 3 կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, իրականացվել է 384 կրակոց:
Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժովորդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը:
Մայիսի 6-ին՝ ժամը 21:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մայիսի 9-ին նշվում է հաղթանակի և խաղաղության տոնը, որը ոչ աշխատանքային օր է:
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի հաղորդմամբ՝ երեկ ՀՅԴ-ի՝ Լիբանանում տեղի ունեցած նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ, ելույթ է ունեցել նաև Սիրուշոն: