Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 26-ից 27-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն իր վավերագրական ֆիլմում ներկայացրել է Արցախի տարածքում 3000 տարի առաջ գոյություն ունեցած հայոց հոգևոր և մշակութային պետական կարևոր կենտրոնը՝ Աղահեճ ամրոցը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել:
Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը 100 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ին, որն ուղղված է Հայաստանի տասը համայնքներում բնակվող տասը ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
Ապրիլի լույս 26-ի գիշերը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է հասարակական կարգի պահպանությանը:
Ապրիլի 26-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ընդհանուր ջրամատակարարման խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է «Թոնիր Պանդոկ» ռեստորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:
Ապրիլի 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին:
Ապրիլի 26-ին, ժամը 09:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ճամփեզրից մոտ 5մ հեռավորության վրա նկատել են տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի լույս 24-ի գիշերը Երևանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալու հանցավոր շղթայում ներգրավված է ևս մեկ` այսպես կոչված «զոն նայող»` Թամազ Ֆերոյանը, որը, 2015 թվականից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող Արկադի Պապյանի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց:
Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։ Այս կապակցությամբ ՝
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի ենթարկված 1 տարեկան երեխան այսօր հիվանդանոցում մահացել է:
«Այսօր ճանապարհները փակելու ակցիան փոխարինում ենք առանց համարանիշների կամ փակված համարանիշներով մեքենաների հարցը լուծելով»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին՝ 00:05-ին, ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան Յուրի Պոպովը մահացել է:
Ուղիղ միացում՝ Երևանից:
Այս օրերին դատական համակարգում դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»:
Երևանում հայտնաբերվել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա:
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս:
Ապրիլի լույս 24-ի գիշերը Վեդի քաղաքում գողություն է կատարվել։ «Թել Սելի» տերմինալի գողության մասին ժամը 6-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Մարիամ Մելքոնյանը
«Վաղը ժամը 7-ին նորից հավաքվում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը: