
Պատահար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Մայիսի 6-ին՝ ժամը 21:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենան քաղաքացիների ուժերով ուղղվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: