ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:
Այս պահին Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկանական զորքեր են տեղակայված: Քիչ առաջ այստեղ բերեցին նաև փշալարերի մեքենաներ, ռազմական և այլ ոստիկանական տեխնիկաներ:
Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավակցական հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
Ապրիլի 21-ին, ժամը 7.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Կարինե Դ.-ն:
«Настоящее Время» ռուսական հեռուստաալիքը անդրադարձել է անցած կիրակի օրը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու առջև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարների ձերբակալությանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։ 57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։
Ապրիլի 22-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային տոքսիկոինֆեկցիա, բոտուլիզմ ախտորոշմամբ բուժօգնության են դիմել՝ 1935 թ. ծնված Անիչկա Շ.-ն, 1964 թ. ծնված Գեղանուշ Պ.-ն, 1969 թ. ծնված Վարազդատ Շ.-ն և 1991 թ. ծնված Արտյոմ Շ.-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի տանիքում:
Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել էր «Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:
Ապրիլի 25-ին՝ ժամը 01:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դերենիկ Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 24-ին՝ ժամը 21:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան Արարատի Հայանիստ գյուղում, որը հայտնի է Մեյմանդար անունով, ծեծկռտուք է տեղի ունեցել. անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են փակել ճանապարհը։ Անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Կա վիրավոր, որի ինքնությունը ճշտել չհաջողվեց, ասացին միայն, որ Էջմիածնի բնակիչ է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը կիրակի հետ է կանչել գործուղումների մեկնած պատգամավորներին, որ երկուշաբթի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի ու «ՔՊ»-ի ձերբակալված 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկի։
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։
1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների շարքում էին նաեւ հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:
Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ՖԲ էջում գրել է:
Քրեակատարողական ծառայության ծառայողներին ամսական լրավճար կտրվի:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի արարողություն:
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հաջորդ ղեկավարը կլինի կանադահայ Հարութ Շիթիլյանը, ով պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ից:
«Ես մեծ հույս ունեմ, որ նոր ընտրվող վարչապետը կամ նորընտիր նախագահն անպայման կկարևորեն անկախ փորձագետների խորհրդի դերն ու նշանակությունը, ազնվորեն ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում տիրող իրավիճակը և չվախենալով դրանց արձագանքներից»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 18:29-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում:
Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացերեն գրքույկի շնորհանդեսը։
Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին երթ են իրականացրել:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ։
«Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև առաջին երկու տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը: