Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները 100-ից ավելի հուշահամալիր են վերականգնել Հաղթանակի օրվա կապակցությամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարյուրից ավելի զինվորական հուշահամալիրներ ու հուշարձաններ են վրականգնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին:

Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների տարածքում միավորման զինծառայողները հուշարձանների նորոգման ու ներկման աշխատանքներ են կատարել «Ռազմական փառք», «Պատվո բլուր», «Տանկիստ մարտիկներին», «Հրետավոր մարտիկներին» հուշահամալիրներում եւ զինվորական այլ գերեզմանատներում: Նաեւ զինվորական ավաններում ու դրանց սահմաններից դուրս կատարվել են ներկման աշխատանքներ, վերականգնվել են ռազմական տեխնիկայի պատվանդանները, բարեկարգվել Է դրանց հարակից տարածքը:

Մայիսի 9-ին Գյումրիում եւ Երեւանում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ՀաԷթանակի օրվան: Գյումրիի «Ռազմական փառք» եւ Երեւանի «Մայր Հայաստանի» հուշահամալիրներում կանցկացվեն տոնական հանրահավաքներ եւ Գյումրիի ու Երեւանի կայազորների ստորաբաժանումների հանդիսավոր տողաններ, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ կդնեն Անմար կրակի մոտ եւ ռուս զինվորների շիրիմներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031