Բաժիններ՝

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները դեպի ՌԴ ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն նախարարության թույլտվությամբ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա:

«Ուղևորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018 թվականի հունիսի 1-ից կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանան թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը»,- ասվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031