Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Պարզվում է անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը:
Շուրջ մեկ շաբաթ Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։
Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Ցույցի ընթացքը վերահսկող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ մասնավորապես նշելով հետևյալը.
Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռևս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին և հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: Այնուհետև սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ և անմիջապես հեռացել:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ նրա ղեկավարած հավաքի մասնակիցները հարվածելով վնասում են ոստիկանության հատուկ կահավորված մեքենան:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությունը կփոխի նիստերի ժամերը։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից լուրեր էին շրջանառվում, որ ապրիլի 18-ին ՀՀ կրթության նախարարության շենքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանց, «Ազատություն ռադիոկայան»-ի կայք և «Youtube» մուտքն արգելափակված է եղել:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:
Երևանի հիվանդանոցներում ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին առողջապահության նախարարությունից:
Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նշենք, որ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հանդիպել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ:
Նոր կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդիի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.
Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:
Ապրիլի 19-ին առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։
Ապրիլի 19-ին, 20-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանց լուսանկարները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորել է մարզային փոխադրողներին առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները:
Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ տարվել է 33 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:
Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի բաժինն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Բերձոր քաղաքի Վահան Զատիկյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 9-ին վիճաբանություն է առաջացել 6-րդ դասարանի աշակերտների միջև, որի ընթացքում կողմերը միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ:
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով: