«Վաղը ժամը 7-ին նորից հավաքվում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը:
ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Պետերբուրգում հոսպիտալացվել է լեգենդար հայազգի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը:
2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները:
Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի գյուղապետի մարդիկ ծեծել են բողոքի գործողություններ իրականացնող երեխաներին, որոնք փակել էին ճանապարհը։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ պատմեց, որ այսօր մի ծիծաղելի միջադեպ է տեղի ունեցել.
Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հաթակ բարձրացան նաև երաժիշտներ Արամո և Էմմա Պետրոսյանները:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ ներողություն խնդրեց Ռոբերտ Աբաջյանի պապիկի անունից ներկայացած և ելույթ ունեցած անձնավորության քայլի համար։
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան այսօր պաշտոնաթող եղած ոստիկանության ծառայողները, ովքեր ասացին, որ ժողովրդի կողքին են։
Կրակոց Վանաձորում. խուլիգանությունը բացահայտվել է:
«Գազպրոմ Արմենիա»- ՓԲԸ-ն հերքում է այն լուրերը, թե ցույցերին մասնակցելու համար ընկերությունն աշխատակիցներին ազատում է ցույցերին մասնակցելու համար։
Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Ազգային ժողովը 2018թ. մարտի 23-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանափակվեց քննչական գործողություններին ընթերակայի մասնակցությունը և նախատեսվեց քննչական գործողությունների կատարման ընթացքում տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արման Խաչատրյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր:
Ապրիլի 24-ին, ժամը 9.45-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արաքսավան գյուղի ջրատարն ավտոմեքենա է ընկել:
Տիգրան Մեծ պողոտայում քայլերթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց է միացել ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ:
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին:
Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում:
Ապրիլի 25-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող կահույքի սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին:
Այս պահին փակ են մայրաքաղաքի մի շարք փողոցներ, մասնավորապես՝ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկը, Սայաթ-Նովա-Թումանյան խաչմերուկը, Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկը, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը, Հրաչյա Քոչար, Վաղարշյան փողոցները, Բաղրամյան պողոտայի մի հատվածը, Հերացի փողոցի մի հատվածը, Մաշտոցի պողոտան, Տերյան-Իսահակյան խաչմերուկը և այլն։ Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ցուցարարները բարձր երաժշտություն էին միացրել և պարում էին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար:
Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: