
ՇՊՀ ռեկտորատի կոչ-հորդորը

Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժովորդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը: Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների և ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը:
Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց:
Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներրին և դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց:
ՇՊՀ ռեկտորատ