Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատության» լրագրողին դիմում ներկայացնել ՄԻՊ հաստատությանը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատություն» ռադիակայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները: Արցախի ՄԻՊ հայտարարության մեջ ասվում է.

«Որևէ լրագրողի վիրավորելը կամ սպառնալն անվերապահորեն դատապարտելի է։ Նույնիսկ եթե համաձայն չեք նրա կամ նրա ներկայացրած լրատվամիջոցի տեղեկատվական քաղաքականությանը։ Լրագրող Սիսակ Գաբրիելյանին առաջարկում ենք փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները։ Բանն այն է, որ ձեր հրապարակած տեսանյութում որևէ վիրավորանք կամ սպառնալիք չի հնչում»։

Լրագրող Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հունիսի 6-ին գրառում էր արել այն մասին, որ Ստեփանակերտում մեքենաներ են մոտենում իրենց, վիրավորում ու սպառնում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930