Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները յուրացնում են վերջին սերնդի հետախուզական քիմիական մեքենաները

Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների անձնակազմը Հայաստանի լեռնային շրջաններում ձեռնամուխ է եղել վերջին սերնդի հետախուզական քիմիական մեքենաների (ՌՔՄ) յուրացմանը:

Ննախօրյակին ՌՔԿՊ ստորաբաժանումների նոր ժամանած զինծառայողներ հետ ՌՔՄ-6-ի տակտիկատեխնիկական, ընթացային ու հատուկ բնութագրերի ուսումնասիրման տեսական դասընթաց են անցկացրել ՌՔԿՊ-ի փորձառու մասնագետները: Զինծառայողները ՌՔՄ-6-ի անձնակազմերում պրակտիկայում կյուրացնեն հատուկ տեխնիկան երթային վիճակից մարտականի ծավալման ու դրա քողարկման հմտությունները:

Պարապմունքների ընթացքում քիմիկոս-հետախույզները կմշակեն տեղանքի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական եւ օդերեւութաբանական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության վերլուծման կարգը՝ ժամանակակից սարքավորումների օգտագործմամբ:

ՌՔՄ-6-ի մեխանիկ-վարորդները կկատարեն կլիմայական բարդ պայմաններում տեղանքի լեռնային-ժայռոտ հատվածներում ժամանակակից ռազմական տեխնիկայի վարման նորմատիվները: Ռուսական զորամիավորման հրահանգչամեթոդական պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի նորակոչիկներ եւ տասը միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930