Բաժիններ՝

Արցախում գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արևիկ» մանկական բուժմիավորումից:

«Երեխաների վիճակն արդեն լավ է: Նրանք պարբերաբար բժշկական հետազոտությունների կենթարկվեն»,-տեղեկացրին բուժկենտրոնից:

Գայլի հարձակումից մայիսի 28-ին տուժել էին Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը, ով հիվանդանոց էր ընդունվել ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը, ով ստացել էր դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքեր և Տումի գյուղի բնակիչ 2000թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանը, ով ստացել էր դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքեր:

Տուժածները ստացել են հակակատաղության և փայտացման դեմ պատվաստումներ: Նրանք կշարունակեն պատվաստումները համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի:

2008 թվականից առ այսօր Արցախի Հանրապետությունում գրանցվել է կատաղության 4 դեպք, որից երկուսը՝ 2008թ. Հադրութի շրջանում գայլի հոշոտում, իսկ 2013թ. և 2014թ. Մարտունու շրջանում մեկական շան և փորսուղի կծելու դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս