Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունների մասին

«Ծանոթացա կրթության և գիտության նախարարի հարցազրույցին` կապված նաև համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, մասնավորապես` համակարգի կոռուպցիոն ռիսկերի հետ: Ընդունում եմ այն դրվագը տեսակետի, որ կոռուպցիոն ռիսկերը կրթության համակարգում միշտ եղել են և կան նաև այսօր` անգամ իր ղեկավարության օրոք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ ոլորտում կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ փաստեր կան և, երբ փաթեթ կլինի, անպայման կհանդիպի ոչ միայն Լևոն Մկրտչյանի, այլ նաև Արմեն Աշոտյանի հետ:

Ըստ նրա` ռեալ արդյունքները հայտարարություններով չեն և կարճաժամկետում չեն:

Ա.Աշոտյանը խորհուրդ տվեց փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին և պատրաստակամություն հայտնեց հանդիպել գործող նախարարի հետ, ինչպես նախկինում ինքն է հանդիպել նախկին նախարարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս