Փրկարարները մարել են Եզնիկ Կողբացու փողոցում բռնկված հրդեհը
Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբացու փողոցի թիվ 75 հասցեում գտնվող արագ սննդի կետում. գազի բալոնի պայթյուն չի եղել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:35-ին, մարվել՝ 11:56-ին:
Խոհանոցում այրվել են էլեկտրական լարեր (մոտ 30 գմ), 2 էլեկտրական վառարան` մասամբ, 1 դուռ, ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր, ջերմահարվել է 2 դուռ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: