«Կա Շուշան Փաշինյան, որը թույլ չի տա, որ Նիկոլը երկրորդ սխալ քայլն անի». Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ արեց», որ վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելեց և այնտեղ ելույթ ունեցավ անգլերենով։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Բլեյանն ասաց, որ Ն. Փաշինյանի այդ քայլը սխալ էր, որովհետև, նրա խոսքով, այդ դպրոցը հայաստանյան բրենդ չէ, Հայաստանում չի ստեղծվել. «Հայաստանում ստեղծված է հեղինակային կրթական ծրագիրը կամ Բլեյանի դպրոցը, ա՛յ դա հայաստանյան է՝ իր բոլոր թերություններով հանդերձ»։

Դիտարկմանը, թե Ն. Փաշինյանը պետք է, որ շատ լավ իմանար ձեր դպրոցի ավանդը՝ հաշվի առնելով, որ իր երեխաները ձեր դպրոցում են սովորել, Ա. Բլեյանն այսպես արձագանքեց.

«Մի մոռացեք՝ կա Շուշան Փաշինյան, որը թույլ չի տա, որ Նիկոլը երկրորդ սխալ քայլն անի։ Ես վստահ եմ ուղղակի, որովհետև այդ պայծառ, զուլալ աղջիկը կպաշտպանի այդ մանկավարժությունը, որը նաև իր մանկավարժությունն է»։

Կարդացեք նաև

Ա. Բլեյանը նշեց, որ Ն. Փաշինյանն ու իր կինն իրենց սիրելի մարդիկ են ու միշտ իրենց կողքին են եղել, ուղղակի գտնում է, որ Դիլիջանի դպրոցի ընտրությունն էր սխալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս