Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել
Հունիսի 15-ին, ժամը 11-անց 40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, ըստ որի հունիսի 13-ին Եղեգնուտի անտառտնտեսության անտառպետության թիվ 4 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 19 հատ տարբեր տեսակի ծառեր /1 բոխենի, 15 հաճարենի, 1 ուռենի, 2 թեղի/:
Բացահայտվել է 20․000․000 դրամի յուրացման դեպք:
Հունիսի 16-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը դուրս եկան Էջմիածնի ԵԿՄ տարածքային շենքից, նրանք ԱԱԾ ուղեկցությամբ հեռացան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Այս պահին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության դատական նիստը։ Լրագրողներին չեն թողնում ներկա գտնվել դատական նիստին։ Դատարանի հսկիչները ԶԼՄ ներկայացուցիչներին ասել են, որ նիստը փակ է, և ոչ աշխատանքային օր է, ուստի չեն կարող ներս թողնել։
Հունիսի 16-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքի շնորհանդեսը:
«Русские Репортеры» կազմակերպության գլխավոր տնօրեն, մեդիա-մենեջեր Դմիտրի Միխայլինն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայ սկսնակ լրագրողներն անգամ իրենց պատրաստվածությամբ գերազանցում են շատ երկրների միջին աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին.
Դոն Պիպոն բերման ենթարկվեց
Հունիսի 16-ին երեկոյան ժամերին, 17-21-ը գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում, կազմակերպությունն, այս տարիների ընթացքում, աջակցել է ավելի քան 650 ընտանիքների:
Ավտոմեքենայի բաց պատուհանից կրակ է բացել դատարանի բակում:
Հունիսի 16-ին, ժամը 09:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 17/8 շենքի բակում դեկորատիվ հաստաբուն ծառի ճյուղը կոտրվել է և ընկել ծառի մյուս հատվածի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։
«Հետախուզում 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնականի բաժն ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները հունիսի 15-ին ժ.14.30-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Տիգրան Տ.-ին:
Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը 2015թ. նոյմեբերից մինչև 2016թ. հունվարը, ծրագրում ընդգրկել է երեք քաղաքացու որոնք փաստացի չեն հաճախել դասընթացներին, սակայն ստացել են 55.000-ական դրամ կրթաթոշակներ, իսկ պետական բյուջեյից նշված անձանց համար դասընթացներ կազմակերպելու նպատակով նախատեսվել և դուրս է գրվել ևս 55.000-ական դրամ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
Հունիսի 14-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի հանգամանքները, վերջինս ձերբակալվել է:
Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է:
Ոստիկանությունը օրեր առաջ նմանատիպ սխեմայով կատարված շուրջ 1.031.330.000 դրամի յուրացման դեպքեր էր բացահայտել:
Ձերբակալվել է «Ոսկու աշխարհ»-ում սպանության գործով:
Հորդառատ անձրևների պատճառով վերջին օրերին մարզի մի շարք գյուղական համայնքներում սելավաջրերը մեծ վնասներ են հասցնում:
Հունիսի 15-ին ժ.18.10-ին ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն:
Հունիսի 15-ին ժ.14.30-ին ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են:
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:
Քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հուսով է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին դեմ են արտահայտվել շարժական տեսախցիկներով լուսա և տեսանկարահանմանը, հետևողական կլինեն իրենց դիրքորոշմանը և կպաշտպանեն շարժական տեսախցիկների և արագաչափերի վերաբերյալ նախագիծը խորհրդարանում։