
Արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով գումար է շորթել

Հունիսի 11-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտից բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նարեկ Օ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Սյուզի Խ.-ին:
Սյուզի Խ.-ն հաղորդում է տվել, որ Նարեկ Օ.-ն գումար է պահանջել իրենից և իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով մարտից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է 50.000 դրամ:
Կատարվում է քննություն: