Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի Վալենսիայի Խաչիկը. հրավիրված է Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի Խաչիկը՝ «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։

Հունիսի 29-ին` այլեւս ոչ թե «Ֆլորենս» համալիրում, այլ «Տասից տաս» ռեստորանային համալիրում (որը պատկանում է նույն Խաչիկ Խաչատրյանին) տեղի կունենա նրա որդու հարսանիքը: Հրավիրված են նաեւ իշխանական հին էլիտան, Սերժ Սարգսյանը։

Իսկ նախորդ հանգստյան օրերին ամուսնանում էին «Արթմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանի որդին եւ «Մերսեդեսի» ներկրմամբ զբաղվող ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Մերսեդեսի Էդոյի դուստրը։ Հարսանիքին հայաստանյան եւ մոսկովյան էլիտան է մասնակցել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930