Պատահար Թբիլիսյան խճուղում
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): Բախման հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-03» ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: