Ֆրանսիայում մերձքաղաքային գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

Ֆրանսիայի Էսսոնի դեպարտամենտում ռելսերից դուրս է ընկել մերձքաղաքային ճեպընթացը, տուժել է յոթ մարդ: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնին:

Ինչպես նշում է ռադիոկայանը, մերձքաղաքային էլեկտրագնացքը ռելսերից դուրս է կնկել հունիսի 12-ի առավոտյան: Միջադեպի պատճառ է դարձել սողանքը, որն առաջացել է հունիսի 11-ից շարունակվող առատ անձրեւների հետեւանքով:

Ներկայում տեղեկատվություն է ստացվել յոթ տուժածների մասին: Նրանք թեթեւ վերքեր են ստացել: Տարածաշրջանում երկաթուղային երթեւեկությունը դադարեցված է: Իշխանություններն ավտոբուսներ են ուղարկել տվյալ երթուղու գնացքներին փոխարինելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930