Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել երկրից արտաքսված բլոգեր Վառլամովից

Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել հայտնի բլոգեր Իլյա Վառլամովից, ով նախօրեին արտաքսվել էր Բաքվից, և հրավիրել են նրան հետ՝ Ադրբեջան: Այս մասին Վառլամովը գրառում է կատարել իր բլոգում:

Վառլամովը Բաքվից ստիպված էր եղել մեկնել Ստամբուլ, որտեղից էլ մտադրվել էր գնալ Գրոզնի: «Զանգ ստացա, հեռախոսիս անծանոթ ադրբեջանական համար էր: Տղամարդը ներկայացավ որպես սահմանապահ ծառայության ներկայացուցիչ: Ներողություն խնդրեց նախօրեի  միջադեպի համար՝ ասելով, որ սխալմունք է տեղի ունեցել և իմ դեմ որևէ բողոք չկա»,- հայտնել է բլոգերը:

Զանգահարած տղամարդը հայտնել է, որ սխալ որոշման դիմաց իրենք պատրաստ են փոխհատուցել բոլոր ծախսերը՝ խնդրելով Վառլամովին վերադառնալ Ադրբեջան:

Բլոգերը հայտնել է, որ այդ զանգին հաջորդել են ևս մի քանիսը՝ ներողություն հայցելով ու նրա համար դեպի Բաքու նոր տոմս գնելով:

Արդյունքում Վառլամովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս