Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտեցին Հրազդանում կատարված դանակահարությունը

Նոյեմբերի 4-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժին բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են:

Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ։ Զուգահեռաբար միջոցառումներ ձեռնարկվեցին տուժածի հայտնածը ճշտելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացվեց, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 112 շենքի մոտ, տուժածն ու 41-ամյա Զաուր Ա․-ն գումարային հարցերի շուրջ վիճել են։ Այդ ընթացքում, Զաուր Ա,-ն իր մոտ եղած դանակով հարվածել է տոժածի որովայնին՝ պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումներով, նույն օրը, ժամը 12.40-ին, «Հրազդան» բժշկակամ կենտրոնի մոտակայքում հայտնաբերվեց և բաժին բերման ենթարկվեց Զաուր Ա․-ն։ Բաժնում նա հայտնեց, որ ինքը դանակով է հարվածել տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և վերցվեց հանցագործության գործիք դանակը:

Դեպքի առթիվ հարուցվել է թիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ուղարկվել Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս