Պատահար դպրոցի մոտ. կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենաներից մեկը կողաշրջված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1982 թ.) և «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1992 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Ս.-ն (ծնված 2006 թ.), հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: