«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փոքրիկը տեղափոխվեց Հայաստան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Իջևանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիում ս․թ․ դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։
Բանն այն է, որ համակարգի գրեթե 40 հազար աշխատակցի ղեկավար Արսեն Թորոսյանը ոչ միայն «Իմ քայլի» Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի ընտրատարածքի ռեյտինգայինների մեջ է ստացել ամենացածր ձայները (3 հազար 576), այլեւ բոլոր նախարարների մեջ՝ առաջ անցնելով միայն բնապահպանության նախարարից, որի մասին ասվում էր՝ «անգամ իրենց շենքում չեն ճանաչում»։
Առավոտից մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։
Հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Մինչեւ 2037 թվականն աշխարհում ավիաուղեւորների թիվը կարող է կրկնապատկվել եւ կազմել 8,2 միլիարդ:
Ստրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքային պայմանները բարելավելու նպատակով կառավարությունը կհատկացնի մոտ 11 մլն դրամ:
ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Արդեն 18 տարի Սևյան 119/090 հասցեի տնակում է ապրում Խաչատրյանների ընտանիքը։
Հայաստանի կառավարությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով կհատկացնի անհրաժեշտը միջոցներ:
Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների՝ կարմիր գծերի հետ կապված կարծիքներ շարունակում են հայտնել վարորդները, իսկ Քաղաքապետարանում դեռևս հստակ մեխանիզմներ չեն մշակել:
Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի շրջանակում 2019-ի մարտին ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպման նախապատրաստական քննարկումներին:
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:
Սիրիայի քաղաքներն արդեն ազատվել են ահաբեկչական խմբավորումներից, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրի ընդունման նպատակով հրավիրված բարձր մակարդակի միջկառավարական համաժողովին, որը տեղի է ունեցել Մարոկկոյում:
Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում։ 168.am-ի տեղեկություններով՝ 8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նրանցից մեկը հրել, ապա հարվածել է դասարանցու փորին, որի արդյունքում վերջինիս փայծաղը պայթել է։ Տուժող երեխան՝ Գևորգ Հակոբյանը, այժմ «Մուրացան» հիվանդանոցում է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին ընթերցասերների համար իր դռները կբացի մանուկների և պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Ա
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 14 շենքի 9-րդ հարկից միջին տարիքի անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ ապօրինի վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Փաստի առիթով ԱԱԾ է հրավիրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող վաշտի ոստիկան, ոստիկանության ենթասպա Գ. Ս.-ն: