
Կիմ Երիցյանի գերեզմանաքարը տեղում է

Առավոտից մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։
Ըստ տեղեկությունների՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։
SHANTNEWS.am-ը եղել է քաղաքային պանթեոնում, տեսախցիկը հստակ ֆիքսել է, որ գերեզմանաքարը տեղում է: Քաղաքային պանթեոնում աշխատող մի կին հայտնել է, որ գերեզմանաքարին ձեռք տվող չի եղել:
Կինը ցույց է տվել պոկված երեսպատման սալաքարերը և հավելել, որ գուցե աղմուկը դրանից է բարձրացել: