
Աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ. մանրամասներ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:
Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար: Եւ ահա դեպքի վայրից հայտնաբերված սեւ արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ:
Պատճառն ինքնաթիռի սեւ արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սեւ արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ եւ ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: