Բաժիններ՝

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքային պայմանները կբարելավվեն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքային պայմանները բարելավելու նպատակով կառավարությունը կհատկացնի մոտ 11 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, միջոցներն ուղղվելու են ծանր շենքային պայմանները բարելավելու նպատակով շինարարական նյութերի ձեռքբերմանը: Շինաշխատանքների իրականացումը կնպաստի բնականոն ուսումնական գործընթացը ավելի լավ կազմակերպելուն:

««Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը գտնվում է բավական ծանր շենքային պայմաններում, ուսանողները սովորում են քայքայված ու ոչ մաքուր լսարաններում և փորձասենյակներում»,- նշված է հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31