Բաժիններ՝

Երեխա որդեգրելու համար Հայաստանում հաշվառվել է 43 օտարերկրացի

Հայաստանում այս տարի երեխա որդեգրել ցանկացող 43 օտարերկրացի է գրանցվել, և որդեգրվել է 44 երեխա: Այս մասին երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար  Արսեն Մանուկյանը:

«2018-ին որպես երեխա որդեգրել ցանկացող անձ հաշվառվել է 189 քաղաքացի, այդ թվում՝ 43-ը՝ օտարերկրացի: 2018-ին պետական մանկատներ է ընդունվել 100 երեխա: 2018-ին,  պետական մանկատներ ընդունված հաշմանդամ երեխաների թիվը 80 է: Իսկ երեխաների խնամքի և պաշտպանության պետական գիշերօթիկ հաստատություններ ընդունված երեխաների թիվն այս տարի եղել է 16»,- ներկայացրեց Մանուկյանը:

Որդեգրված երեխաների թիվը 2016-ին եղել է 77, որից 51-ը ունեցել են առողջական խնդիրներ, 2017թ-ին որդեգրվել է 41 երեխա, որից 23-ը՝ առողջական խնդիրներով: Իսկ 2018-ին Հայաստանում որդեգրել են 44 երեխայի, որոնցից 24-ը ունեցել են առողջական խնդիրներ:

Մանուկյանի խոսքով՝ պետական մանկատներում խնամվող որդեգրման ենթակա երեխաների ընդհանուր թիվը 359 է: Պետական մանկատներում խնամվող հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 500 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս