Բաժիններ՝

 Մայրաքաղաքի տոնածառը ոչ թե 71 մլն դրամ է արժեցել, այլ՝ 85 միլիոն 32 հազար դրամ

Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ Երևանի ավագանին որոշել է որպես նվիրատվություն ընդունել «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը՝ համապատասխան լույսերով և խաղալիքներով:

Նշենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 միլիոն 32 հազար ՀՀ դրամով: Այն ձեռք է բերվել Երևանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում հոբելյանական տարվա տարեմուտը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Պարզաբանելով տոնածառի գնման գործընթացը՝ Արթուր Մկրտչյանը նշեց, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից հարցում է կատարվել տարբեր կազմակերպությունների, չինական կազմակերպություններն ասել են, որ օգոստոս ամսից ավելի շուտ չեն կարող տոնածառը տրամադրել, ԱՄՆ-ից 25 մետրանոց տոնածառ են առաջարկել, իսկ ռուսական երեք կազմակերպություններից երկուսը հրաժարվել են տրամադրել  տոնածառի «մոնտաժումը», միայն մեկ ընկերություն է հարմար գներով տոնածառ տվել, այդ ընկերության տոնածառն էլ ՌԴ-ից բերվել է և այսօր գտնվում է Հանրապետության հրապարակում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տեղեկացրեց, որ Երևանի գլխավոր տոնածառն արժի 21 միլիոն 900  հազար դրամ, լույսերն ամբողջությամբ՝ 36 միլիոն 500 հազար դրամ, իսկ խաղալիքները՝10  միլիոն 132 հազար 400 դրամ: Իսկ տոնածառի մոնտաժումն արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս