Բաժիններ՝

Դանակահարություն Ազատավան գյուղում. 22-ամյա աղջիկ է կասկածանքով բերման ենթարկվել

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Արարատի մարզի Ազատավան գյուղից։ Օպերատիվ պարզվել է նաև կատարվածի հանգամանքները։ Դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, իր բնակարանում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքում ապրող 22-ամյա մի աղջիկ։

Նրա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդի միջև Ազատավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել, որի մանրամասներին, նաև դանակահարության պատճառներին քննության շահերից ելնելով՝ ոստիկանությունը չի անդրադառնա։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31