Բաժիններ՝

100-ամյա Մարուսյա տատիկը նոր անձնագիր է ստացել

Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին, հայտնեցին այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։

Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած տատիկը պատմեց, որ ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, 3 երեխա է ունեցել, աշխատել, չարչարվել, ինչպես ինքն ասաց՝ շրջել բոլոր Մոսկվաներով։

Շնորհավորում ենք 100-ամյա Մարուսյա Հայրապետովային նոր անձնագիր ստանալու և Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ։ Մաղթում ենք առողջություն և էլի նոր տարիներ:

https://youtu.be/5QI1WnhlM6s

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31