Բաժիններ՝

Քաղաքացին ընկել է ծառից և վնասել ոտքը

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասում քաղաքացին ընկել է ծառից և վնասել ոտքը, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ. տուժածին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31