Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Հարցին` արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց:

«Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ կան, հիմա քննարկման փուլում են: Վերջնական տարբերակ չկա»,- ասաց Եղոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31