Բաժիններ՝

Սիսակյան փողոցում գտնվող բնակարանն անհատույց տրվեց Արթուր Աբգարյանին

Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու որոշմամբ,  Երևան համայնքի սեփականություն համարվող Սիսակյան փողոցի հ.4 շենքի հ.16/1` 15.7քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց տրվեց Արթուր Ռազմիկի Աբգարյանին:

Երևանի  քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամարյանի խոսքով՝ Աբգարյանների ընտանիքը նշված շենքում բնակվում է և այդ տարածքն օգտագործում է դեռևս 1995 թվականից:

«Գնահատվող սենյակի հարևանությամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է նաև մեկ այլ՝ 16 քմ մակերեսով բնակելի տարածք: Քանի որ քննարկվող բնակելի տարածքի վերաբերյալ իրավունքը հավաստող փաստաթուղթ չի եղել՝ բնակարանը չի մասնավորեցվել: Ներկայումս այս հատվածի նկատմամբ  ընտանիքի անդամներին սեփականության վկայական ձեռք բերելու համար անհրաժեշտ է ավագանու որոշում»,- ասաց Արսեն Ամարյանը:

Նշեք, որ Արթուր Աբգարյանի կինը՝ Սվետլանա Աբգարյանը, և դուստրը՝ Գայանե Աբգարյանը, Երևանի քաղաքապետարան են ներկայացրել իրենց գրավոր համաձայնությունը, որպեսզի քննարկվող բնակարանը մասնավորեցվի Արթուր Աբգարյանի անվամբ:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս