Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 29-ի գիշերը կրակոցներ են հնչել. ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:
Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին «Արեւելք»-ը տեղեկացել է հանգուցյալի մերձավորներից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։
Ստեփանակերտի բնակիչ, արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ 67-ամյա Ալեքսանդր Ղազարյանը ծանր առողջական միջադեպից հետո համարում է, որ իր կյանքը նորից վերադարձվել է:
Ծնողների չմկրտված լինելու պատճառով եկեղեցին չի արգելում երեխայի մկրտությունը։ Սակայն ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 16-ին է:
Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է կրթության ոլորտում մեր կառավարության ծրագիրը, տեսիլքը։ Ի՞նչ խնդիրներ է մատնանշել ու ի՞նչ նպատակներ է դրել իր առջև և ի՞նչ քայլեր է անելու դրանք լուծելու ուղղությամբ։ Տևական ժամանակ է այս նպատակով փնտրում եմ ՀՀ կառավարության 2019թ․ ծրագիրը, սակայն այն կայքում տեղադրված չէ։
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտնել է, որ ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից ակնկալում է հացադուլից բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն:
Աստծո արարչագործ ծրագրի մեջ իր կարևոր և ուրույն տեղն ունի Հայկական լեռնաշխարհը. մարդկությունը ստեղծվեց Եդեմի դրախտում, որը մեկնիչների կողմից նույնացվում է Հայկական լեռնաշխարհի հետ, ինչպես նաև մարդկության վերածնունդը սկսվեց Հայաստանից՝ Արարատ լեռան գագաթից, որտեղ հանգրվանեց Նոյ Նահապետն իր փրկության տապանով:
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Բաց նամակ՝ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին:
«Ես հասկացա, որ մեքենաները բերելու ենք մեր անունով ու առք ու վաճառքից 1.5 տոկոս հարկ ենք վճարելու: Դա խնդիր է առաջացնելու: Ո՞վ է որոշել շուկայական գները՝ չգիտեմ: Մարդ չգիտի, թե մեքենայի վրա ինչքա՚՞ն գումար կծախսի, եկամուտն ինչքա՞ն կկազմի, որ դրա համար 1,5 տոկոս հարկ վճարի»:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
«Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին, մեր Ազգ-բանակին: Հաղթանակներ մեր Զինված ուժերին, հպարտ ծառայություն մեր բոլոր զինվորականներին, համբերություն և երջանկություն նրանց ընտանիքներին և միասնություն մեր ժողովրդին: Պատիվ ունեմ»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:
Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, ովքեր պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրավիրել է ավելի քան 1300 աղքատների, անտունների, փախստականների ու անգամ կալանավորների հունվարի 28-ին Հռոմում դիտելու «Ահեղ դատաստան. Միքելանջելոն և Սիքստինյան կապելայի գաղտնիքները» մուլտիմեդիոն ներկայացումը:
«Դա մեր Արդարադատության նախարարության և համապատասխան հիմնարկների մեծ բացթողումն է: Հացադուլներ միշտ են եղել, բայց այսպիսի մահվան դեպքեր չէին գրանցվում: Կան եղանակներ՝ մարդուն հացադուլից հետ պահելու, կանխելու համար: Փաստորեն տեղի է ունեցել անտարբեր վերաբերմունք: Մհեր Եղիազարյանը համապատասխան օղակների անտարբերության զոհն է: Կարծում եմ՝ պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր անուշադրության են մատնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Բանակի օրվա առթիվ, Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով:
Հայկական բանակը մշտապես պետք է լինի առաջխաղացման գործընթացում: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Եթե բանակում կան ինքնասպանության դեպքեր, չենք կարող ասել, թե բարեփոխումներ են եղել բանակում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում Բանակի օրվա առիթով պարգևատրման հանդիսավոր արարողությանը հայտարարեց ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքով ապահովելու նոր ծրագրի մեկնարկի մասին:
Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև` երկրի տնտեսության անբաժանելի մասը:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պարգևավճարներ են ստացել գերատեսչության խնայողությունների շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր ներդնել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ պետք է ունենալ բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան և մեծաքանակ բանակ: