Բաժիններ՝

Մահացել է Վարուժան Կարապետյանը

Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին «Արեւելք»-ը տեղեկացել է հանգուցյալի մերձավորներից:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի  Ազատագրության  հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։1983  թվականին  Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) եւ նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս